Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է գալիք տարվա բյուջեից 25 մլն եվրո հատկացնել Լեհաստանին. փողը պլանավորվում է ուղղել Բելառուսի հետ լեհական սահմանի պահպանմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդում է լեհական ռադիոն:

Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով, այդ փողը կարգելվի օգտագործել սահմանի վրա պատերի շինարարությունը ֆինանսավորելու, փշալարերի գնման համար, քանի որ չկա Եվրահանձնաժողովի համաձայնությունը:

Գումարը կարող են ուղղել ենթակառուցվածքի ուժեղացմանը, հսկման համակարգին, սարքավորումների ձեռքբերմանը, մասնավորապես, օպտոէլեկտրոնային համակարգերի, ջերմացուցային խցիկների, անօդաչուների և հատուկ ավտոմեքենաների, նշում է լեհական ռադիոն:

Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:

Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին:

Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն