Անօդաչու թռչող սարքեր «սպանող» համակարգ են փորձարկել
Թուրքիայում փորձարկել են անօդաչու թռչող սարքեր «սպանող» համակարգ։ ԱԹՍ-ն, որը կիրառվելու է դրոններից եկած սպառնալիքները չեզոքացնելու համար, հաջողությամբ փորձարկվել է՝ իրականացնելով իր առաջին թռիչքը։ Այն պատրաստ կլինի մատակարարումների՝ հաջորդ տարեսկզբին։ Այս մասին գրում է թուրքական Sabah պարբերականը։ Համակարգը կոչվում է Fedai։ Այն ստեղծվել է թուրքական ռազմա-արդյունաբերական համակարգի ընկերությունների մասնակցությամբ։ Այն հանդիսանում է Havelsan եւ Transvaro կողմից մշակված լայն սպեկտրի նշանակության դրոնների ոչնչացնող համակարգ։
Ըստ մասնագետների, այժմ մեծ պահանջարկ ունի տրանսպորտային միջոցի վրա տեղադրվող տարբերակը: Թուրքական կողմը հավաստիացնում է, որ համաշխարհային շուկային առաջարկել է բեռնատարի տեսքով կոնցեպտ՝ ՝ արձակման երեք համակարգով, մեկ հրամանատարական համակարգով, մեկ ռադարով, խցանման համակարգով եւ ջերմացույցային տեսախցիկով հինգ ավտոմեքենայից բաղկացած խմբով։
Hraparak.am