Մենք նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ` խնդիրները քննարկելու եւ նրանց լսելու համար: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով` նախատեսվում է, որ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում: «Մենք նախատեսում ենք հանդիպումներ անցկացնել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում: Քաղաքացիների առաջարկները նախատեսում ենք ներառել կառավարության գործողությունների ծրագրում մեր իշխանության գալու դեպքում»,- ասաց Գեւորգյանը:

Նա պարզաբանեց, որ «Հայաստան» դաշինքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ձգտելու է երկրի եւ Ղարաբաղի համար ընդունելի լուծումներ գտնել:

«Ավելի վաղ ներկայացված ծրագրի գաղափարախոսությունը նպատակ ունի հաղթահարել երեք մարտահրավեր՝ խաղաղություն, կրթություն, արդարություն»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ քաղաքում գերեվարված հայ զինծառայողների հարազատները խոստացել էին արգելել բոլոր քաղաքական ուժերին քարոզչություն իրականացնել Շիրակի մարզում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն