Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը գրել է․

Արդեն տեղյակ եք, որ նոյեմբերի 8-ին թշնամու կողմից սպանված Մարտիկի եղբայրն այսօր առավոտյան Շուշիի մոտակայքում գտնվող ազերիների ուղղությամբ նռնակ է նետել։ Քիչ անց համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ոնց են ռուս խաղաղապահները ձեռբակալում այդ մարդուն։

Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան ծանր հոգեվիճակում է հայտնվել եղբայր կորցրած անձը, և կարծում եմ, որ պետք է այս պահին կանգնել նրա կողքին՝ պահանջել ռուսներից հայկական կողմին փոխանցել Արցախի բնակչին։ Հակառակ դեպքում մեր անտարբերությունը կարող է բերել նրան, որ ազերիների պահանջով, ձեռբակալվածին փոխանցեն թշնամուն։

Ես, որպես արցախցի, իմ պարտքն եմ համարում գնալ ու կանգնել մեր հայրենակցի կողքին։ Ժամը 13:00 կլինեմ Արմենավան թաղամասի, նախքին կենտրոնական շտաբի, նախկին վարժարանի, այժմ խաղապահների նստավայրի դիմաց կանգնած։ Քյոմագ ա պետք մեր ախպորը…

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն