Մենք պետք է գնանք առողջապահության ապահովագրության, դա անխուսափելի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա, երբ որոշակի գնաճ ունենք, որոշակի եկամուտների նվազում ունենք, էդ հարցն ավելի ցավոտ է լինելու: Գաղափարն ընդունելով, պետք է նաեւ հասկանանք, որ սա շատ նուրբ թեմա է, որտեղ պետք է 7 չափենք, մեկ կտրենք: Բայց որ ի վերջո պետք է կտրենք, դա միանշանակ է»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք 80 տոկոսով առողջապահության ֆինանսավորումն ավելացրել են 2018-ի համեմատ. «Սրտի ստենտավորումը դարձրել ենք համատարած: Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները դարձրել ենք նավճար: Մենք զինծառայողների հարազատների հիվանդանոցային ծառայությունները դարձրել ենք անվճար»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն