Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ռազմավարական ավիացիան ներգրավվել է Բելառուսի հետ համատեղ զորավարժություններում:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում տված հարցազրույցի ժամանակ, երբ լրագրող Պավել Զարուբինը խնդրել է վերջինիս մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Մինսկը դիմել է Մոսկվային Բելառուսի օդային տարածքում հերթապահություն իրականացնելու համար:

«Այնպես չէ, որ դիմել են: Ռազմավարական ավիացիան ոչինչ չի կարող անել նման ճգնաժամերի հաղթահարման համար: Մենք պլանային զորավարժություններ ենա իրականացնում բելառուս գործընկերների հետ»,- մասնավորեցրել է Պուտինը:

«Այստեղ մեր արևմտյան գործընկերները մշտապես ուսումնավարժանքներ են իրականացնում՝ կանոնավոր և ոչ կանոնավոր հիմունքով»,- նկատել է ՌԴ առաջնորդը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն