63 տարի անց Մբապպեն դարձավ առաջին ֆուտբոլիստը հավաքականում, ով 4 գոլ խփեց մեկ խաղում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պոկերի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում (8:0):
ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվողը 63 տարվա մեջ առաջին խաղացողն է, ով մեկ խաղում 4 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում։
1958 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ 4 գոլ խփեց Ջաստ Ֆոնթեյնը՝ Գերմանիայի դեմ 3-րդ տեղի համար խաղում (6: 3):