ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոլդու Փաշինյան երգի տարեդարձը

Այս օրերին լրանում է հայ-ադրբեջանական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող, ադրբեջանական գուսանական երգի գլուխգործոց, վերջին մեկ տարում Ադրբեջանում և այլ երկրների ադրբեջանական միջավայրերում ամենամեծ ժողովրդականությունը վայելող «Nə oldu Paşinyan» ժողովրդական երգի ստեղծման մեկ տարին։ Երաժշտությանը և դրա խոսքերի բովանդակությանը դժվար է գեղարվեստական տեսանկյունից բարձր գնահատականի արժանացնել, սակայն պետք է փաստել, որ դա Հայաստանի ղեկավարի մասին գրված թերևս միակ ադրբեջանական երգն է։ Առայժմ այդ երգը մեծ ժողովրդականություն չի վայելու Հայաստանում, սակայն Բաքվի Անկարայի և Երևանի միջև փոխանակվող դրական ազդակները և դրանց հաջորդող Հայաստանի տարածքը Ադրբեջանի կողմից աստիճանաբար զավթելու իրականությունը հուշում է, որ ոչ հեռու ապագայում մենք այդ երգը ստիպված կլինենք լսել Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում՝ իբրև խոստացված ապագայի գեղարվեստական դրսևորում»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն