Լրագրողների հետ զրույցում ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հիշեցրեց պատերազմի ժամանակ նրա աշխատանքում թերությունների մասին: Նրա խոսքով՝ նա այդպես էլ չգիտակցեց, որ ունի հատուկ կարգավիճակ:

«Երբ նա պատերազմի ժամանակ ներքին տեղահանվածների գործերով շտաբի պետ էր, ինչո՞ւ գործողությունների համակարգման հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացան, որոնք ուղիղ կերպով ազդում էին մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մարդկանց կենցաղը սխալ էր կազմակերպված: Նրանք սպառիչ տեղեկություն չէին կարողանում ստանալ: Ինչո՞ւ քաղաքացիների իրազեկման հարցով աշխատանքներ չէին անցկացվում»,-նշեց Թաթոյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն