«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան, «Ռոսկոսմոս» ձեռնարկությունը պատենտավորել են տիեզերական զբոսաշրջիկների եւ պարաշյուտով բարձրությունից թռիչքների համար ենթաուղեծրային տիեզերանավ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անձնակազմը գտնվում է սկաֆանդրներում հերմետիկ խցիկից դուրս: Պատենտի նկարագրության մեջ նշված է, որ զբոսաշրջիկները պետք է ֆիզիկապես զգան տիեզերական տարածության առանձնահատկությունները: Հեղինակների խոսքով՝ անկման ժամանակ տիեզերանավի առավելագույն արագությունը չի գերազանցում վայրկյանում մեկ կիլոմետրը, ուստի ջերմային ծանրաբեռնվածությունն աննշան կլինի:

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն