Լիվերպուլում տաքսու վարորդը կանխել է ողբերգությունը՝ մահապարտին փակելով մեքենայում պայթուցիկի հետ
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի հիվանդանոցներից մեկի մոտ կիրակի պայթյուն է տեղի ունեցել, սակայն տաքսու վարորդին հաջողվել է փրկել պայթյունի հնարավոր զոհերին:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, վարորդ Դև Փերին դուրս է ցատկել մեքենայից և փակել դռները՝ ներսում թողնելով պայթուցիկ ունեցող ուղևորին: Պայթյունի հետանքով միակ մահացած անձն ուղևորն է եղել: Վարորդին հոսպիտալացրել են այրվածքներով և վնասվածքներով:
Հաղորդվում է, որ կատարվածից հետո երեք տղամարդ է ձերբակալվել որպես կասկածյալ՝ ահաբեկչությանը դեմ պայքարի շրջանակում, սակայն իշխանությունները կատարվածը պաշտոնապես ահաբեկչություն չեն որակել: