Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները, որոնք առաջացրել են միգրացիոն ճգնաժամ Լեհաստանի հետ սահմանին, նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ուկրաինայի տարածքի մոտ Ռուսաստանի գործունեությունից։ Այս մասին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Լեհաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից խոցելի միգրանտների ցինիկ շահագործման ֆոնին: Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունները սպառնում են անվտանգությանը և նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն