Լեհաստանի իշխանությունները նախատեսում են հաջորդ տարվա առաջին կեսին պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը:

Միևնույն ժամանակ նա մասնավորեցրել է, որ համապատասխան համաձայնագիր դեռևս պետք է կնքվի: «Անպատասխատանու կլիներ որևէ հստակ ժամկետներ նշել, քանի դեռ պայմանագիր չի կնքվել»,- ասել է վերջինս:

Փոխնախարարը հայտնել է, որ անցյալ գիշերը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ բազմաթիվ ներգաղթյալներ են հավաքվել, հանգիստ է անցել: 

Քաղաքական գործիչը հավելել է, որ սահմանին մոտ 4000 սահմանապահներ են տեղակայվել, ինչպես նաև 2000 ոստիկան և 15 000 բանակային:

Անցյալ շաբաթ Վարշավայում որոշում է կայացվել Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու մասին, այս պահին այնտեղ փշալարերով արգելապատնեշներ են տեղակայված:

Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:

Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ: Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն