Հեղափոխության երբեմնի աջակից, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը գրել է.

«Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բորոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։ Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։ Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։ Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։

Հ․Գ․ Չդիմացա»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն