Դատարանը խախտել է քրօրենսգրքում եղած բոլոր սկզբունքները, որը հնարավոր է խախտել․ Արթուր Սարգսյանի փաստաբան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի փաստաբանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Սարգսյանի գործը հայտնվել Արմեն Դանիելյանի վարույթում։
«Հետագայում կծանոթանանք վարույթի նյութերին և կհասկանանք՝ ինչպես է հայտնվել։ Դանիելյանը ջանք չխնայելով հապճեպ դատական նիստ է հրավիրել, զլացել է մեզ ծանուցել ու իմ կարծիքով դատարանը խախտել է քրօրենսգրքում եղած բոլոր սկզբունքները, որը հնարավոր է խախտել։ Որևէ կարծիք պաշտպանական կողմից չլսելով բավարում է դատախազի բողոքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դատական ակտին փաստաբանը վստահ է․ «ակնհայտ ապօրինի դատական ակտ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Yerevan.today