ZN.UA-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով մատակարարել «Հարփուն» հականավային հրթիռներ, որոնք նախագծվել և արտադրվել են McDonnell Douglas-ի (այժմ՝ Boeing Defense, Space & Security) կողմից:

Հրթիռը կարող է արձակվել ֆիքսված թևով ինքնաթիռից, նավից, սուզանավից, ափամերձ պաշտպանության մարտկոցներից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան զենքի խմբաքանակ էր ստացել ԱՄՆ-ից։ Զենք ու զինամթերք է մատակարարվել որպես ԱՄՆ կառավարության կողմից Ուկրաինայի զինված ուժերին անվտանգության լրացուցիչ աջակցության տրամադրման մի մաս:

Նաև ԱՄՆ-ն դաշնակիցներին կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային։ Պենտագոնի խոսնակն ասել է, որ մյուս երկրները պետք է վերացնեն Կիևին մահաբեր զենքի մատակարարման սահմանափակումները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն