Սիլվեստր Ստալոնեն նկարահանվում է Marvel-ի նոր ֆիլմում
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն երկրպագուների հետ կիսվել է իր մասնագիտական կյանքի ուրախալի լուրով։ Դերասանը Instagram-ում գրել է Marvel Cinematic Universe-ից նոր ֆիլմի նկարահանման մասին։
Այսպիսով, աստղը հաստատել է, որ նկարահանվում է Ջեյմս Գանի «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմում։
«Ի՞նչ է ձեզ սպասում, զգոն եղեք», - գրել է Ստալոնեն լուսանկարի տակ, որում նա հայտնվել է իր կերպարի տեսքով։
Նա նաև տեսանյութ է հրապարակել նկարահանման հրապարակից։
Ստալոնեի հետ ֆիլմում նկարահանվում են Քրիս Պրատը, Զոի Սոլդանան, Դեյվ Բատիստան, Կարեն Գիլանը և այլք։
Tert.am