Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Վերխնյայա Սալդա քաղաքում երկու 15 տարեկան հարբած դեռահասներ ապօրինաբար մուտք են գործել քաղաքացու բնակարան, բռնաբարել 64-ամյա տեղի բնակիչ հանդիսացող թոշակառու կնոջը, ծեծել նրա ամուսնուն։ այս մասին հայտնում է Tagilcity լրատվական գործակալությունը։ 

Դեռահասները խողովակի միջոցով են կարողացել բարձրանալ չորրորդ հարկ եւ ներթափանցել թոշակառու ամուսինների բնակարան։ Երբ նրանց մտել են բնակարան, կինը սկսել է բղավել եւ օգնություն կանչել։ Հարեւանները հասցրել են զանգահարել ոստիկանություն։ 

Երկու ենթադրյալ սեքսուալ բռնություն գործադրող դեռահասները հաշվառված են տեղի ոստիկանության կողմից։ Նրանք մշտապես ալկոհոլ են օգտագործում եւ նաեւ մասնակից են եղել մանր գողությունների։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն