Apple-ի փաստաբանները խնդրել են ԱՄՆ-ի դաշնային դատավորին հաստատել Apple-ի աշխատակիցների հետ հաշտեցման համաձայնագիրը: Խոսքը վերաբերում է բազմամիլիոնանոց խմբակային հայցին, որը ներկայացվել է դեռևս 2013թ-ին, երբ Քալիֆորնիա նահանգի խանութների աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան։ Մոտ 15.000 մարդ պնդել էր, որ ընկերությունը խախտել է նահանգային օրենքը, քանի որ չի վճարել այն ժամանակահատվածի համար, որը պահանջվել է պայուսակների ստուգման համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Apple-ն իր հերթին նշել է, որ պայուսակների խուզարկություններն անհրաժեշտ են՝ համոզվելու համար, որ աշխատակիցները դրանցում չեն թաքցնում գողացված էլեկտրոնային սարքեր։

Այժմ ընկերությունն ստիպված կլինի վճարել գրեթե 30 միլիոն դոլար։ Խմբային հայցի մասնակից յուրաքանչյուր աշխատակից կստանա 1286 դոլար:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն