Վաշինգտոնը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականության սկզբունքին: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չինացի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բայդենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում փոխել Չինաստանի համակարգը և չի ձգտում Չինաստանի դեմ դաշինքներ կազմել և հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ: 

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Բայդենն ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները չի աջակցում «Թայվանի անկախությանը» և հույս ունի, որ Թայվանի նեղուցում խաղաղություն և կայունություն կպահպանվի:

Ամերիկյան հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բայդենն, այնուամենայնիվ, մտահոգություն է հայտնել կղզու հարցով Չինաստանի գործողությունների առնչությամբ, սակայն չի խոսել որևէ «արգելքների» մասին:

Նշենք, որ Սի Ծինփինն ու Ջո Բայդենն ավելի քան 3 ժամ տևած քննարկումներ են անցկացրել տեսակոնֆերանսի ձևաչափով:

Երկու գերտերության հարաբերությունները վատթարացել էին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, երբ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսեց՝ ճնշում գործադրելով չինական տեխնոլոգիական ընկերությունների վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն