«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին «Փաստ» թերթը տարբեր համայնքների առումով ահազանգեր է ստանում՝ կապված ընտրացուցակների հետ։ Խոսքն անճշտությունների մասին չէ, այլ անհասկանալի ցաքուցրիվության: Ըստ տեղեկությունների, մի շարք համայնքների ընտրացուցակներում որոշակի խառնաշփոթ կա։ Օրինակ՝ մեկ ընտանիքի անդամները ցուցակներում ներառված են ոչ ըստ հերթականության. ասենք՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ֆիքսված լինի մի քանի շենք, տուն կամ փողոց հետո միայն։

Իրականում առաջին հայացքից դժվար է ասել, թե ինչո՞վ է պայմանավորված նման խառնաշփոթը, արդյո՞ք որևէ միտում կա սրա տակ, թե՞ զուտ տեխնիկական խնդիր է, սակայն այս փաստը քաղաքացիների մեջ որոշակի անհանգստություն է առաջացրել, և նրանք փորձում են հասկանալ տեղի ունեցածի տրամաբանությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ գործ ունենք հասցեների անհստակության հետ: Օրինակ՝ նաև մայրաքաղաք Երևանում եղել են ու կան հասցեներ, որոնց համարների հետ կապված շիլաշփոթ կա: Արդյունքում ընտանիքի մի քանի անդամի առումով նույն հասցեն գրված է, ասենք, Թբիլիսյան 2, մի քանիսի դեպքում՝ Թբիլիսյան 2Ա, ինչի հետևանքով ընտրացուցակներում տարբեր տեղերում են նրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն