ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները կես տարով ազատվում են ինքնամեկուսացման ռեժիմից
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացած բնակիչներին թույլ վեց ամսվա ընթացքում կտան ինքնամեկուսացում չանցնել վիրուսով հիվանդացածների հետ շփումից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի որոշումից:
Միևնույն ժամանակ նրանք պետք է կորոնավիրուսի ախտանշաններ չունենան:
«Մեկուսացման ենթակա չեն այն անձինք, որոնք «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս են անցել և վերջին վեց ամսում կորոնավիրուսով հիվանդացած անձինք, եթե հիվանդության աշխտանշաններ չունեն»,- ասվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ չպատվաստված անձինք, որոնք շփում են ունեցել «Քովիդ-19»-ով հիվանդի հետ, պետք է մեկուսացման ռեժիմում գտնվեն 14 օրվա ընթացքում:
Tert.am