Գիշերը` Բակո Սահակիչի բակում. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել
Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Այս մասին Facebook-ի իրէ ջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը, ով նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ լուսանկար է հրապարակել:
Նա, մասնավորապես նշել է. «Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:
Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են` Մայր Հայաստան:
Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:
Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը:
Գիշերը` Բակո Սահակիչի բակում»: