Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով:

Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»։ Եվ ասաց, որ գրավոր ընթացակարգով պաշտոնապես կդիմեն։ Սակայն խնդիրն անգամ պաշտոնապես` որպես պետությանը դիմելը չէ, այլ Հայաստանում եւ Արցախում տեղակայված ռուսական զորամիավորումների հետ տարրական համագործակցությունը:

Մինչեւ վերջերս թե՛ Արցախում, թե՛ Սյունիքի սահմանային գոտում ցանկացած միջադեպի ժամանակ, անգամ երբ ադրբեջանցիները մի ոչխար են առեւանգել հայ գյուղացուց, հայկական կողմը կապ է հաստատել ռուսական խաղաղապահների ղեկավարության հետ եւ փորձել է հնարավորինս արագ եւ անկորուստ շտկել իրավիճակը։ Ինչ-որ պահից այդ համագործակցությունը դադարել է, եւ ռուսներին այլեւս չեն դիմել: Մենք տեղեկացանք, որ ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն