Երեկ կրկին պատերազմը բախեց մեր դուռը: Բոլոր նրանք, ովքեր կարող էին գրել եւ կարդալ, հայտարարություններ արեցին՝ սկսած ֆեյսբուքյան օգտատերերից մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ: Ոմանք կոչ արեցին ապաէսկալացնել իրավիճակը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել), մյուսները՝ «քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով» (ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն):

Գարեգին Բ-ն կոչ արեց «միջազգային հանրությանը, միջեկեղեցական կառույցներին եւ քույր եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու եւ կասեցնելու ադրբեջանական հերթական ոտնձգությունները»: Ընդդիմությունը նկատեց, որ պատասխանատուն իշխանությունն է, որը «բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս» («Հայաստան» դաշինք):


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն