ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավում չբնակեցված շենքի ուղղությամբ: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով մոտավորապես 00:45-ին (Երեւանի ժամանակով 02:45-ին), դրանցից մեկը կալանվել Է: Հրթիռակոծումը կատարվել Է Գոլանի բարձունքների մերձակայքի դիրքից: Կորուստներ սիրիացի զինծառայողների թվում եւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում չկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն