Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրվաիճակի հարցով, այդ թվում՝ գերիների վերադարձին ուղղված ջանքերի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը

«Բանակցություններն ընթանում են: Այդ հարցը դրված է, և մենք այդ մասին խոսում ենք»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը Մոսկվայի հետ շփումներում բարձրացնում է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու հարցը, որոնք գերի են ընկել վերջին սահմանային միջադեպի ժամանակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ 

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի ճակատագիր անհայտ է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն