Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակված
Հանրապետության հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակված։ Ամեն քայլափոխի ոստիկաններ են։ Կառավարության շենքի մոտ ևս կան ոստիկաններ, նրանց մի մասն էլ գտնվում է Մելիք- Ադամյան փողոցում։
Նկատեցինք, որ հրապարակում կայանված են նաեւ բերման ենթարկելու հայտնի մեքենաները, ոստիկաններին տեղափոխող ոչ ծառայողական ավտոբուսներ։ Ոստիկանների մի մասն էլ նստած են կրկին ոչ ծառայողական մարդատար ավտոմեքենաներում։
Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանական ուժեր են կուտակված եղել նաեւ կառավարական առանձնատների դիմաց, բայց ոստիկանների թիվն այնտեղ այժմ անհամեմատ նվազել է։