ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ առցանց հանդիպմանը կհաջորդի երկու երկրի ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Դա լավ հանդիպում էր, մենք շատ անելիք ունեն: Մենք 4 խումբ ենք ձևավորել, մենք մարդկանց կհավաքենք մի շարք հարցերի շուրջ համատեղ աշխատանք տանելու համար: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկարողանամ ավելին ասել»,- Բայդենին մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել նախօրեին: Քննարկումները տևել են երկու փուլով՝ ավելի քան երեք ժամ: Կողմերն անդրադարձել են Թայվանի հարցին: ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ աջակցում է «մեկ Չինաստան» քաղաքականության սկզբունքին, սակայն նշել է նաև թերակղզու տարածքում անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն