Ռուսական բանկը 800 մլն դոլար կհատկացնի Թուրքիայում ատոմակայանի շինարարության համար
Ռուսական Սբերբանկը Akkuyu Nükleer-ին կտրամադրի 800 մլն դոլար ընդհանուր գումարով վարկ Թուրքիայի հարավում Akkuyu ատոմակայանի կառուցման համար, հաղորդում է Hurriyet-ը։
«Սբերբանկը «Աքքույու Նուկլեեր» ԲԲԸ-ին («Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերություն) կտրամադրի վարկեր Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար։ Այդ նպատակով բանկը հաճախորդի համար բացել է երկու վարկային գիծ՝ 500 մլն ԱՄՆ դոլար և 300 մլն ԱՄՆ դոլար՝ յոթ տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աքույու ԱԷԿ-ի կառուցման նախագիծն իրականացվում է Akkuyu Nuclear-ի կողմից 2010 թվականի մայիսին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Շինարարության ավարտից հետո 4800 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ը տարեկան կարտադրի մոտ 35 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։
Lragir.am