Եվրոպական Ժողովրդավարական կուսակցությունը (ԵԺԿ) խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների առնչությամբ: Քիչ առաջ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով.

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։

Մենք միանշանակ մերժում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Մենք ընդգծում ենք ռազմական բախումների կանխարգելման և հետաքննության միջազգային մեխանիզմների ստեղծման կենսական անհրաժեշտությունը՝ ագրեսորի նկատմամբ համապատասխան պատժամիջոցների իրականացմամբ։

Տարածաշրջանում երկարատև խաղաղությունը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցված լուծման միջոցով՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է 2012 թվականից և ակտիվ աշխատում է ամենամեծ եվրոպական կուսակցության շրջանակում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն