Թուրքիայի Ազգայնական կուսակցության ղեկավար Դեւլեթ Բախչելին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին նվիրել է Թյուրքալեզու աշխարհի քարտեզը, որտեղ ներառված են նաեւ Ռուսաստանի ռեգիոնների մի մասը, այդ թվում նաեւ՝ Արեւելյան Սիբիրը։ Այս մասին Բախչելին հրապարակում է կատարել թվիթերյան իր էջում, գրելով, որ քարտեզի վրա երկար է աշխատել։

Քարտեզում որոշ երկրներ, օրինակ, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան, կարմիր գույնով են։ Բալկանների մի մասը, Ռուսաստանի մի հատվածը եւ Չինաստանի Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանը, դեղին գույնով են պատկերված։ Թե ինչ են նշանակում այդ գույները, պարզ չէ։ Այս մասին գրում է RT.com-ը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն