Ինչպես ավելի վաղ հայտնել էի, հրավիրվել էի որպես վկա հարցաքննության ՀՔԾ՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իմ կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը.

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝

պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ձեռքերը շղթայված Աղաբեկյանը հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։ Նա նաեւ հայտնել էր, որ այսօր պիտի գնար կորոնավիրուսի թեստ հանձնելու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն