Աֆղանստանում նախնական տեղեկություններով Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա:

Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկությունը Աֆղանստանից մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների տարհանելու մասին:

«Սա նախնական տեղեկատվություն է», - ընդգծեց ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ լրացուցիչ մանրամասներ լինելու դեպքում տեղյակ կպահի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ նոյեմբերի 18-ին Չկալովսկի օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի երեք օդանավ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ռուսական օդուժի Իլ-76 ինքնաթիռները իրենց հետ նաև մարդասիրական օգնություն են տարել:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն