Ինձ մոտ իսկապես հարց է առաջանում՝ ինչի՞ համար եք հրավիրում պաշտոնակատարին, որին 20 օրից քիչ է մնացել: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Փարիզ եւ Բրյուսել այցերին:

«Ինչ հարց եք հետը քննարկելու, Հայաստանի ապագա՞ն, քանի սորոսական նոր գրասենյակ պետք է բացվի Հայաստանում, էլ ինչ հողեր պետք է հանձնեք, կամ ինչ միջանցքներ պետք է բացեք: Իմ մոտ այդպիսի հարցեր առաջանում են:

Մյուս կողմից, որ շատ հետաքրքրվում ենք, ասում են՝ դե շատ էր ուզում մուրացկանրի պես: Արել է այս ամենը, որ գա ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են: Ամեն երկրում երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը: Իսկ եթե դու 2 հազար ոստիկանով ես կառավարության մի շենքից գնում մյուս շենք, տանիքներին սնայպերներ տեղավորելով, դու ինչի՞ մասին ես խոսում:

Ասում են՝ տղամարդկությունից էր խոսում: Չեմ կասկածում, որ հետեւից պայուսակով գնում են, հաստատ մեջը փամփերսներ է»,-ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն