Ցայգ հեռուստաընկերությունը Հայաստանում հայտնի է շատերին առաջին հերթին իր որակյալ քոնթենթով:

Ցայգ ՍՊԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանի խոսքով, Հայաստանում հեռուստատեսությունը մեծ ֆինանսական հոսքեր չի կարող ապահովել, սակայն զարգացման համար մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջվում: Այդ պատճառով էլ սեփականատերերը որոշել էին Գյումրու կենտրոնում գտնվող սեփական անշարժ գույքը նորոգել, բիզնես հիմնել՝ եկամտի մի մասն ուղղելով ՀԸ զարգացմանը:

Հիմնադիր ժողովի կողմից  համապատասխան որոշման ընդունումից հետո վարկավորման նպատալով Կոնվերս Բանկ են դիմել. Հայտը հավանության է արժանացել: Նորոգումից հետո տարածքը վարձակալության է հանձնվել տարբեր կառույցների:

«Մենք ի սկզբանե հակված էինք աշխատելու երիտասարդության հետ: Ու ստացվեց, որ այսօր մեզ մոտ կենտրոնացած են Այ Թի ընկերություններ»,-ասում է նա՝ հավելելով, որ այսօր դիտարկում են Կոնվերս Բանկի աջակցությամբ փոքր արտադրությունների հիմնման հնարավորությունը:

Նախագիծը ֆինանսավորվել է ՎԶեԲ  Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակում:

Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակ՝  sme.conversebank.am

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն