Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:
«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ մենք նաև ցերեկն էինք զրուցել Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասել էր, որ այդ պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է:
Աղբյուր` Փաստինֆո