Հանրությունը շարունակում է ցնցված մնալ մեր անմահ նահատակների մարմինների, մասունքների անարգմանը, թե ինչպես են հայ կոչվողները տեղավորել անմահ հերոսների մարմնի մասերը դիահերձարանի նկուղում եւ դա արդարացրել ընդամենը բացթողմամբ: Այս, ինչպեսնաեւ արցախայահության ներկայիս իրավիճակի, անվտանգային խնդիրների, <<հայանպաստ>> փաստաթղթի տակ դրված ականների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ <<Արդարություն>> խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ հերոս տղաների մասունքների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հետ կապված իր ցասմանը.

Հերոսների մասունքները պետք է դրված լինեին անհատական սեղանների վրա՝ դրոշներով ծածկված եւ համապատասխան բժշկական խնամքի ենթարկված

-Մասունքների պահպանման մասով դա բնորոշում եմ որպես համայն հայության ամոթի խարան։ Որևէ ներողություն կամ էլ անհոդաբաշխ արդարացում իմ համար ընդունելի չէ, այս դեպքը աններելի է, այս անարգանքի համար անձամբ կդառնամ դահիճ և մտրակի հազար հարված կհասցնեմ բոլոր այն սրբապիղծ պատասխանատուներին, ովքեր թույլ են տվել այս դեպքը։ Ինչքան էլ պետությունը դժվար կացության մեջ լիներ՝ զոհված նահատակների մասունքները պետք է որպես սրբություն պահվեին և մեծ ակնածանքով ու խոնհարումով հանձնվեին այն հերոս ծնողներին, ովքեր հերոսներ էին ուղարկել երկրի պաշտպանության համար։ Ըստ ինձ հերոսների մասունքները պետք է դրված լինեին անհատական սեղանների վրա՝ դրոշներով ծածկված եւ համապատասխան բժշկական խնամքի ենթարկված:

-Պարոն Հովհաննիսյան, պատերազմի անցել ութ ամիս, ինչպիսի՞ն է այսօր արցախահայության վիճակը:

-Հետպատերազմյաա Արցախը լուռ է, կարծես թե կյանքը մտել է բնականոն հունի մեջ, բայց, երբ կողքից նայում ես բակում կամ այգիներում խաղացոխ երեխաներին և այն ծնողներին ովքեր լուռ հետևում են իրենց երեխաների ուրախ վազքերին ՝ ծնողների աչքերի մեջ հուսահատության ստվեր ես նկատում՝ չգիտեն մնան և շարունակեն ապրել հայրենի հողում և պատրաստ լինեն կրկին զոհասեղանին դնել իրենց զավակներին, թե հանուն սերունդի պահպանման հեռանան հայրենի բնօրրանից դեպի այլ երկրներ։ Անորոշությունը ամեն ուր է։

-Պարոն Հովհաննիսյան, պարբերաբար արցախցի մեր հայրենակիցները ահազանգում են թշնամու լկտի պահվածքի մասին, որ անգամ ռուս խաղաղապահների ներկայությունն են երբեմն փորձում են անտեսել եւ միջադեպեր հրահրել: Ըստ էության, տպավորություն է, որ զենքերը լռել են, բայց անվտանգային խնդիրները շարունակում են առկախված մնալ, այսօր արդեն նաև ՀՀ-ում։ Սա ի՞նչ վտանգներով է հղի;

-Անվտանգության առումով և պարբերաբար ահազանգերի մասով կարամ մեկ բան ասեմ, կռիվը դեռ չի վերջացել. սա ընդամենը հրադադար է և խաղաղապահները ուղղակի կանգնած են մեր և ոսոխի միջև և բնական է որ նման միջադեպեր կարող են բազմիցս կրկնվել։ Վախենալ պետք չէ այլ հանուն մեր զոհված եղբանրների վրեժի՝ անհրաժեշտ է լուռ դիմանալ այս կորստի ցավին և պատրաստվել ։ Պայքարը շարունակվելու է ցանկացած ֆորմատով, այլապես անիմաստ է դառնում մեր այսքան տարիների զրկանքը, որ մի օր Արցախը տեսնելու էինք միջազգայնորեն ճանաչված և մայր հայրենիքի հետ վերամիավորված ։

- Փաշինյանը խոսում է հերթական «հայանպաստ» փաստաթղթի մասին, որով արցախցու ճակատագիրն առհասարակ վտանգվում է, Արցախն ըստ էության, դուրս է մնալու Հհ-ից։ Ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը նման պարագայում:

-Փաշինյանի հայանպաստությունից ես լի ու լի կուշտ եմ՝ կորցրել եմ տուն տեղ ,ապրած կյանք, կիսատ եմ թողել բազում երազանքներ որը պիռի կյանքի կոչեի իմ երկրում իմ գյուղում։ Հայանպաստության արդյունքում հազարներով դարձել ենք թափառական։ Արցախը հայոց ինքնության պաահպանության գաղափարական միջնաբերդն է, եթե այդ միջնաբերդը ընկավ հայ ժողովուրդը կընկնի հրեաների օրը և հազար տարի կզրկվի պետություն ունենալու երջանկությունից մինչև բարձրյալը հարկ չհամարի մեկ հնարավորություն էլ տալ մեր ժողովրդին։ Ուստի որպեսզի հետագա սերունդներին չդարձնենք թափառական՝ հիմա ամեն գնով պիտի պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և պահպանման համար։ Փաշինյանի մտավոր ընդունակությունները և կառավարչակաան հմտությունները խիստ տկար են, ուստի անիմաստ է իրենից ակնկալել հայանպաստ ինչ-որ ռազմավարություն։ Էդ մարդը շշմել է իր բախտից ուրիշ ոչինչ պետք չէ սպասել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն