Ուկրաինացի ռազմական փորձագետ, այդ երկրում գործող Եվրա-Ատլանտյան համագործակցության ինստիտուտի փորձագետ Իգոր Կոզիյը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախումներին, հայտարարել է, որ հաշվի առնելով այն ահռելի ազդեցությունը, որն ունի Ռուսաստանը Հայաստանի վրա, խոսել այն մասին, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարող է լիցքաթափվել, սխալ կլինի։ Կոզիյը կարծում է, որ հետսովետական տարածքում եղած բոլոր հակամարտությունները նախապատրաստվել են նախապես Ռուսաստանի կողմից, եւ մշտապես օգտագործվել հանուն Ռուսաստանի շահերի։

Կոզիյը նկատում է, որ ազգամիջյան մթնոլորտի թունավորումը նոր բան չէ ռուսական իրականության մեջ եւ գալիս է դեռ ցարական ժամանակներից։ «Այժմ հակամարտությունը ձեռնտու չէ ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Հայաստանին, քանի որ հաղթում է միայն Ռուսաստանը»,- նկատել է ուկրաինացի քաղաքագետը։

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ առանց իր միջամտության, Հայաստանում եւ Ադրբեջանում ոչ մի հարց չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով։ «Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ խաղաղապահները լինեին այն երկրներից, որոնք հավասարապես հեռու էին եւ Ադրբեջանից, եւ Հայաստանից, սակայն Հարավային Կովկասում դա շատ բարդ է անելը։ Բանախոսը «հուշել» է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Անկարան կարող է այս հարցը բարձրացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքում։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու է, որպեսզի Հայաստանը լինի թույլ եւ ինչպես Բելառուսում է, անելանելի վիճակում հայտնված Հայաստանն ամբողջապես է այժմ անցնում Ռուսաստանի ազդեցության ներքո։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն