Իմ նախորդ երկու ընտրարշավների ժամանակ մարդկանց այսպիսի ռեակցիա, էներգիա և միևնույն ժամանակ՝ նման խորը մտահոգություն չեմ տեսել: Այս մասին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, հանդիպումների տարբերությունն այն է, որ այն ժամանակ եղել են ուղղակի նախագահական ընտրություններ, ոչ թե՝ երկրի լինել-չլինելու հարց։

«Ես դուրս եմ գալիս հանդիպումներից շատ մեծ լիցքեր ստացած, ես հույսով եմ լցված և փորձում եմ նման կարգի լավատեսությունն ապագայի նկատմամբ հաղորդել ձեզ։ Մեր թիմն աշխատում է այդ լավատեսությունը հնարավորինս տարածել, որ մարդիկ հասկանան՝ ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից»,- ասաց Քոչարյանը:

«Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է, և մենք հրավիրում ենք ձեզ դիտել իրավիճակը հենց այս անկյան տակ, և լավատեսությանն ուղղված կարգախոսով փորձենք ուղղորդել մեր ընտրողներին դեպի ընտրատեղամասեր»,- ընդգծեց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ընդգծեց․ «Այս հողատուի աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվել․ նույն զազրախոսությունն ու նույն ստերն են տարածում։ Զավեշտն այն է, որ այս մարդիկ այդպես էլ իշխանություն չդարձան։ Չկա իշխանություն, ում հետ ընդդիմությունը դասական պայքարի մեջ մտնի։ Թող նայեն գյուղացիների աչքերին ու հաշվետվություն ներկայացնեն՝ ի՞նչ են արել»։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն