Ստոլտենբերգը նշել է Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունների տեղակայման պայմանները
Ամերիկյան միջուկային զեքնը կարող է Արեւելյան Եվրոպայում հայտնվել, եթե Գերմանիան հրաժարվի իր տարածքում դրա տեղակայումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով Գերմանայի ատլանտյան ընկերության եւ Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայի կազմակերպած խորհրդաժողովում:
«Անշուշտ, Գերմանիան պետք Է որոշի, թե (օտարերկրյա) միջուկային զենքի տեղակայում կլինի արդյոք այդ երկրում, բայց հեշտությամբ դրան այլընտրանք կարող Է լինել այն, որ միջուկային զենքը կարող Է հայտնվել Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Գերմանիայից դեպի արեւելք»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am