Ավստրիայում կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է մտցվելու
Երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ կապված Ավստրիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից մտցնում են պարետային ժամ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի վարչապետ Ալեքսանդր Շալենբերգը, հայնտում է DW-ը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին շաբաթների ընթացքում ընդունված որոշումներն անբավարար էին, և օրական հիվանդացության ցուցանիշների աճը շարունակվում է։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ մեծ ջանքեր են գործադրվել պատվաստված կամ առողջացած քաղաքացիների համար պարետային ժամ չմտցնելու ուղղությամբ, սակայն, չնայած վերջին շաբաթների ընթացքում ընդունված որոշումներին, պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրության ցանկալի մակարդակ չի նկատվել։
«Երեկ մենք բարդ որոշում կայացրինք. աշխատանքներ են սկսվել 2022 թվականի փետրվարի 1-ից հանրապետությունում պարտադիր պատվաստումների ներդրման ուղղությամբ»,- հավելել է նա։
Lragir.am