Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների տարածքում համատեղ ականազերծման ստորաբաժանում ստեղծելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանում ստեղծելու մասին ԱՊՀ երկրների համաձայնագրի վավերացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ստորաբաժանումը կկարողանա գործողություններ իրականացնել համագործակցության անդամ և երրորդ երկրների տարածքում:
Փաստաթուղթը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին: Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և բաց է ուժի մեջ մտնելուց հետո ԱՊՀ յուրաքանչյուր երկրի միանալու համար:
Համաձայնագրի համաձայն՝ համատեղ ստորաբաժանումը զբաղվելու է ականապատ դաշտերի և շրջանների տեխնիկական հետախուզմամբ, որտեղ ավելի վաղ մարտական գործողություններ են իրականացվել:
Tert.am