Վրաստանը չի մասնակցի «վեցի հարթակի» նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Դիվանագետը հայտնել է, որ վրացական կողմի որոշման մասին տեղյակ են պահել Բաքվին և Երևանին:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մասնակցությամբ այսպես կոչված՝ «վեցի հարթակ» կամ «3+3» ձևաչափի (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եղել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ռուսաստանն ու Իրանը հավանության էին արժանացրել այն:

Грузиа Online-ի փոխանցմամբ՝ գերատեսչության առաջնահերթությունների թվում նախարարը նշել է «հավասարակշռված, փոխշահավետ տարածաշրջանային քաղաքականության վարումը հարևան երկրների հետ»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն