Չինաստանում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է
Չինաստանի արևելքում Անհոյ նահանգում դանակով զինված անձի հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպի հետևանքով 15 մարդ տուժել է:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 5-ին քաղաքի Անցին շրջանում։ Հարձակվողը ձերբակալվել է, իշխանությունները հետաքննություն են իրականացնում։