Ամերիկյան բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները հայտարարել են, որ մարդկությունը պատրաստ չէ 1918-20 թվականների իսպանական գրիպի կրկնությանը, որը խոցել էր մոլորակի բնակչության մեկ երրորդին և խլել 50-100 մլն մարդու կյանք: Այս մասին գրում է Life.ru-ն՝ մեջբերելով հետազոտության հեղինակներին:

«Անհրաժեշտ է արդեն այսօր սկսել նոր սերնդի պատվաստանյութի մշակումը և մեծացնել ներուժը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որպեսզի նրանք կարողանան սեփական պատվաստանյութեր արտադրել՝ հույսը չդնելով հարուստ երկրների վրա»,- մեկնաբանել են հետազոտության հղեինակները:

Մասնագետների կարծիքով՝ համաշխարհային կազմակերպություններն արդեն հիմա պետք է մտածեն անհրաժեշտ պատվաստանյութերի մշակման մասին՝ չնայած դեռևս հայտնի չէ, թե դրանց անհրաժեշտությունը կլինի, թե ոչ: Ինչպես նշում են ամերիկացի գիտնականները, «իսպանականի» ֆոնին կորոնավիրուսը համավարակի վատագույն սցենարը չէ համաճարակաբանական տեսանկյունից:

Գրիպի համավարակները մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել, և փորձագետները մտավախություն ունեն, որ գրիպի համավարակի սպառնալիքը «Քովիդ-19-ի ժամանակաշրջանում էլ ավելի բարձր կարող է լինել՝ գլոբալ և տարածաշրջանային պայմանների փոփոխությունների պատճառով: Մասնագետները նշում են, որ գրիպի ագրեսիվ հիմնամանրէի ի հայտ գալը կարող է 33 մլն մարդու սպանել: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն