Այո, այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար. Նիկոլ Փաշինյան
Հարկային ոլորտում մենք այս երեք տարում հեղափոխական փոփոխություններ ենք արել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«2018-ին կառավարությունը բիզնեսին ունեցել է մոտավորապես 270 մլրդ դրամի պարտք: Մենք այս երեք տարում այդ պարտքը հասցրել ենք, ըստ էության, զրոյական վիճակի: Մենք ավելացված արժեքի հարկի ոլորտում արեցինք այնպիսի փոփոխություններ, որ այս տարվա մայիսին արդեն արձանագրվել է մի վիճակ, երբ գործարարը ասենք մայիսի 20-ին դիմել է ԱԱՀ-ի գումարը հետ ստանալու համար եւ արդեն մայիսի 25-ին հետ է ստացել: Հայաստանի պատմության երբեւէ այսպիսի բան չի եղել:
Մենք խոստացել էինք, որ Հայաստանը դարձնելու ենք դրախտ բիզնեսի համար եւ ես կարող եմ ասել, որ այո, այսօր Հայաստանը դրախտ է բիզնեսի համար այ էս համակարգի իմաստով: Որովհետեւ Հայաստանում մեռնաշնորհներ չկան, ՀՀ-ում ՊԵԿ-ի ուժային հարկադրանք չկա»,-ասաց նա: