Մանվելը մի հատ է, 2-րդը չես ճարի. իսկական որձոտ տղա.Առաքել Մովսիսյան
Այսօր ռազմական, քաղաքական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն էր: Արշալույս գյուղի գերեզմանատանը Մանվել Գրիգորյանի շիրմին այցի էին եկել ընկերներն ու հարազատները:
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռազմական-քաղաքական գործչի հետ իր մտերմությանը, հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում նրա ավանդին:
«1990 թվականից մինչ օրս նա մեզ համար ողջ է, հերոս է: Իմ մարտական ընկերն է, իմ կամանդիրն է եղել. մինչև օրս մենք միասին կռիվ ենք տալիս հանուն հայրենիքի: Մանվելը մի հատ է՝ երկրորդը չես գտնի. իսկական հզոր գեներալ, հզոր որձոտ տղա, իսկական մուժիկ, իսկական հայրենասեր, և այսօր, փառքուպատիվ իրեն՝ հազարավոր մարդիկ են սգում:
Այսօր, իրոք, մեր ազգում մանվելներ են պետք: Այս կարգավիճակում, եթե որևէ մեկը մտածում է՝ պետք է լավ ապրի, չարաչար սխալվում է: Ավելի լավ է՝ ազգովի չլինենք, քան այս կյանքով ապրենք. էս ապրել չի, որ մենք ապրում ենք:
Մանվելն էր ասում՝ ով ուզում է իր հողն ու ջուրը տա, թող տանի իր ընտանիքը տա,- նշեց Առաքել Մովսիսյանը, ապա ի պատասխան հարցին, թե ինչու կորցրինք Արցախը, և ինչու է այսօր Հայաստանը կանգնել անվտանգային սպառնալիքների առջև, նկատեց,- Այսօր տեսնում եք՝ ինչ է կատարվում՝ ընդհուպ մինչև մարդիկ են գտնվում, որոնք ասում են՝մեր ընտանիքին տանք թուրքին, բայց «նախկինները» չգան:
Այսօր ամբողջ ազգն է «նախկիններ». ի՞նչ է նշանակում՝ նախկիններ կամ ներկաներ, Ով իր հայրենիքը չի սիրում… մեզ համար նախկին ու ներկա գոյություն չունի, իսկ այսօր մենք պետք է առավելագույնն անենք, որ միասնականություն լինի, որ այս կարգի անինքնասերավարի չապրենք: Այսօր մեր ապրելը մի կոպեկի արժեք չունի. եթե վաղն էլ ենք այսպես ապրելու, ավելի լավ է՝ շուտ կործանվենք, ավելի լավ է՝ ազգովի կործանվենք, քան այս կարգավիճակով ապրենք»: