Այսօր Հայաստանում չկա նույնիսկ մեկ բուհ, որի շենքային, ֆիզիկական ենթակառուցվածքները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն եթե մենք փորձենք միջազգային ստանդարտներով ՀՀ բուհերի լիցենզավորում իրականացնել, Հայաստանի ոչ մի բուհ բուհ լինելու լիցենզիա չի ստանա: Ես դեռ միայն շենքային պայմանների մասին եմ ասում: Հայաստանի ոչ մի բուհ պատշաճ մարզական ենթակառուցվածք չունի:

Կրթության եւ մարդկային կապիտալի զարգացման մեր թերեւս ամենամեծ, ամենառոմանտիկ ու երկարաժամկետ նախագիծը ակադեմիական քաղաքի նախագիծն է: Գաղարփարը հետեւյալն է՝ փորձ անել մի տարածքում հավաքել բոլոր բուհերը, որի առանցքային նպատակը բուհական կրթական պատշաճ միջավայր ձեւավորելն է: Մենք այդ ուղղությամբ գնալու ենք»,-ասաց նա:

Փաշինյանը խոսքով, մասնագետներն ասում են, որ այդ նախագծի համար 300-500 հա հողակտոր է հարկավոր, բայց պարզվում է, որ այսօր ՀՀ-ում 300, նույնիսկ 250 հա ոչ մի հողակտոր չկա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն