Գրոսմայստեր Լևոն Արոյանը երկրորդ տեղով ավարտեցTata Steel India մրցաշարի արագ շախմատի մրցաշարը:

Կալկաթա քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարում Արոնյանը վերջին երեք պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և 9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր զբաղեցրեց 2-րդ տեղը: Հաղթող դարձավ Արջուն Էրիգաիսին, ով վաստակեց 6,5 միավոր:

Tata Steel India մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 17-ին: Մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ: Այն ընթանում էր հնդկական Կալկաթա քաղաքում:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն